Արթիկի ավտոճանապարհներին բուք է, Սևանի, Տավուշի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Սևանի, Տավուշի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]