211652_close_icon
views-count72804 դիտում article-date 10:23 25-10-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ը, LADA-ն և «Սանիթեք» ընկերության բեռնատարը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատն ու Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ; Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր