23306 դիտում
17:20 20-10-2017
Հաշմանդամություն ունեցողների խնդիրներին պետք է ավելի շատ իրազեկ լինեն որոշումներ կայացնողները. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ նրա գործընկեր՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» ՀԿ-ն Երեւանի եւ հանրապետության մարզերի հաշմանդամություն ունեցող շուրջ 120 անձանց մասնակցությամբ կազմակերպեցին մարաթոն՝ Երեւանից մինչեւ Էջմիածին:
Հայաստանի հաշմանդամություն ունեցողների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Սուսաննա Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Անվասայլակներով մարաթոնը մեր կազմակերպության ավանդական ծրագրերից մեկն է, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկումն է հասարակությանը:
Նրանք մեր հասարակության լիարժեք անդամներն են եւ նրանց խնդիրներին պետք է իրազեկված լինեն բոլորը, առաջին հերթին՝ որոշում կայացնող մարմինները, որպեսզի ճիշտ որոշումներ ընդունեն: Բոլորը պետք է իմանան, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ դեպքերում ավելի լիարժեք են, քան մենք՝ այսպես ասած, ոչ հաշմանդամ մարդիկ: Նրանք ի զորու են գործողություններ, քայլեր անել, որ մենք պարզապես կարող ենք միայն երազել: Օրինակ, հենց այս մարաթոնը: Մասնակիցներն իրենց ֆիզիկական խնդիրների բացը լրացնում են կամային որակներով: Նրանք սայլակներով, հեծանվով, վազքով, քայլքով պետք է անցնեն 22 կիլոմետր՝ ցույց տալով բացառիկ արժանիքներ: Նրանք ունեն հասարակության լիարժեք անդամը լինելու բոլոր իրավունքները:
Արդյոք իրենց առողջ համարող մարդիկ կարո՞ղ են, կամ ցանկություն ունե՞ն հաղթահարել այդ տարածությունը: Ավելին, մենք նրանցից սովորելու շատ բան ունենք, որովհետեւ նրանք իսկապես կարողանում են անել անհնարինը: Ես 25 տարուց ավելի աշխատում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հետ եւ այդ ամբողջ ընթացքում սովորում եմ նրանցից, սովորում եմ պայքարել, ինքս ինձ պաշտպանել… Երբ շատ հարցերում թիկունքիդ հենարան չես զգում, պետք է ուժեղ լինես: Մենք փորձում ենք օգնել նրանց, հասնել եւ պաշտպանել այնտեղ, որտեղ նրանք դժվարություն են ունենում, որպեսզի այնտեղ, որտեղ նրանց իրավունքը չի պաշտպանվում, կարողանանք ինչ-որ ձեւով աջակցել»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/10/20/914793/]այստեղ[/url]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7013 դիտում
22:47 03-08-2019
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այդքան էլ իրազեկ չէ․ «Վստրեչի Ապեր». NEWS.am
2686 դիտում
18:22 21-11-2017
Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից»