2695 դիտում
18:22 21-11-2017
Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով շինթույլտվությունների կարգի պարզեցման վերաբերյալ քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին հանձնարարել է հանրության շրջանում ակտիվացնել գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքները:
«Դեռևս անցած տարվանից Երևանի քաղաքապետարանն իրականացրել է լայնածավալ ծրագիր քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Մասնավորապես, պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում:
Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս:
Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից և որ մեզ դիմելուց կստանան ամբողջական տեղեկատվություն շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև քաղաքապետարանի «Doing Business»-ի ցուցանիշի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին մշակել քաղաքացիների համար համապատասխան ուղեցույցեր, որտեղ մատչելի կերպով կներկայացվեն շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները:
Նմանատիպ նյութեր
2463 դիտում
15:39 10-03-2015
Պուտինը ՌԴ և ՀՀ քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին օրենք է ստորագրել
7016 դիտում
22:47 03-08-2019
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այդքան էլ իրազեկ չէ․ «Վստրեչի Ապեր». NEWS.am