211652_close_icon
views-count96011 դիտում article-date 20:01 17-10-2017

Ուկրաինական Ուժգորոդում իր կաբինետում սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ուկրաինական Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր աշխատասենյակում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն, 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին: Ա. Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողն է եղել: ԽՍՀՄ սպորտի վարպետը բռնցքամարտի գծով ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում և դարձել համամիութենական մրցումների հաղթող, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր