211652_close_icon
views-count25881 դիտում article-date 08:03 03-10-2017

Ավտովթարներ Երևանում. Կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ բախվել են Niva-ն ու Chevrolet-ը իսկ միքանի մետր այն կողմ էլ 2 Mercedes-ները ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթարներ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ, բախվել են ВАЗ 2121 (Niva) մակնիշի 45 RR 045 համարանիշի և Chevrolet Aveo մակնիշի 93 GC 993 համարանիշ ավտոմեքենաները, իսկ մի քանի մետրա այն կողմ էլ Mercedes մակնիշի 98 VZ 998 համարանիշի, Opel մակնիշի 33 OV 779 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AM 372 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր