211652_close_icon
views-count152418 դիտում article-date 17:43 29-09-2017

Ճանապարհային Ոստիկանության մսաղացի տակով անցան «ոսկե երիտասարդներ» «Սերժուլիկը», «Բոբը», «Պողոսն» ու «Ռոբը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ճանապարհային Ոստիկանությունում հերթական անգամ ոչնչացվեց 5 տասնյակից ավելի կեղծ համարանիշներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ «մսաղացին հանձնվեցին» «Ռոբը», «Սերժուլիկը», «Պողոսը», «Բոբը» և այլ «ալիֆռանգի անուններով» կեղծ համարանիշները, որոնք հայտնաբերվել են Ճանապարհային Ոստիկանության ծառայողների կողմից և պարզվել է, որ նշված համարանիշները կեղծ են, իսկ վարորդներն էլ նշված արարքի համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: Երբ Ճանապարհային Ոստիկանությունը նշված համարանիշները առգրավում է, որոշ դատարկագլուխներ սոցիալական ցանցում վայնասուն էին կապում, ասելով, թե՝ «Գաին էդ համարները վերցնում ու իր մոտիկներին է տալիս», մինչդեռ նման դատարկագլուխները այս կադրերը տեսնելուց հետո, երևի թե, երազախաբ կլինեն: Ճանապարհային Ոստիկանության ղեկավար կազմը հատուկ սարք է ձեռք բերել, որով էլ աղում են կեղծ համարանիշները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր