Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազը» կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։