211652_close_icon
views-count61022 դիտում article-date 20:00 28-06-2018

«Ոսկե երիտասարդներ, մի՛ չարաշահեք ճանապարհային ոստիկանների բարի կամքը». դրա վառ ապացույցը Երևանի «գաի պլաշչադկան» լցված «ոսկե երիտասարդների» թանկարժեք ավտոմեքենաներն են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 27-ին, Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց մի մասի վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մասն էլ իրենց դնելով «կինոյի տղու տեղը»՝ մայրաքաղաքում ամենավերջին՝ ժամանակակից Mercedes-ներով փողոցները չափչփում էին՝ ավտոմեքենաների վրա չունենալով համարանիշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր օրինախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի վարած ավտոմեքենայից, սեփականատիրոջ ով լինելուց, օրինախախտները «խոնարհվելու են ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ վարորդներ սխալ են հասկանում ճանապարհային ոստիկանների բարի կամքը, այն է՝ թեթև խախտումների համար ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով վարորդները ներվում են, սակայն որոշ վարորդներ «թեթև» բառի տակ, երևի, ուրիշ բան են հասկանում, ու նման վարորդների դրամապանակը ճանապարհային ոստիկանները մեծ սիրով կթեթևացնեն, այն է՝ ոչ թե գումարը կվերցնեն ու բաց կթողնեն, այլ կարձանագրեն խախտումը, և այդ «վայ» վարորդները երկար ժամանակ մաշած դրամապանակով կզվռնեն փողոցներում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր