211652_close_icon
views-count4969 դիտում article-date 21:26 16-06-2026

Վաղ առավոտից Վանաձորի Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղ առավոտյան, դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ․  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի կողմից օրվա մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներին միացել էին ՀՆՓԱԿ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի հրշեջ փրկարարաներ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, մեծ թվով համայնքային ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի մարզերի գումարտակների մեծ թվով պարեկներ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ, կամավորներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։ 

Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի, և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով՝ մարզպետարանի աշխատակիցները շարունակում էին Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ու արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։

Որոնողական աշխատանքների վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանն ու Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 15-ին, Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։

Ջրասուզակները, որոնց հետ էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում էր Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել էին որոնողափրկարարական աշխատանքները, որոնք վերսկսվելու են առավոտյան ժամը 08։00-ին։

Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել էին մեծ թվով քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի մեծ թվով աշխատակիցներ նույնպես միացել էին որոնողական աշխատանքներին, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ։ 

Լուսանկարներն և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր