69971 դիտում
16:46 24-09-2017
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 23-ամյա աշխատակիցը կասկածվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով և կատարելով բացատրական աշխատանքեր, կարողացել են Ոստիկանություն ներկայացնել Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 21-ին Երևանում 14-ամյա Մ. Կ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Արթուր Հ.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1342 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)