Եթե Կոտայքի մարզից Կորեայի ձոր տանող ճանապարհը ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ թե հիմնանորոգվեց, այլ ստեղծվեց նորը, ապա Երևանից Կորեայի ձորի հատվածի ճանապարհն ու «մահամերձ» կամուրջը 1000-ավոր վարորդների համար փորձանք է դարձել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երբ 2025 թվականին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ոչ թե հիմնանորոգվեց, այլ, կարելի է ասել, 0-ից ստեղծվեց նոր ճանապարհ Կոտայքի մարզի Քանաքեռավանից դեպի Երևան՝ Կորեայի ձոր հատվածը, հանրության գրեթե գերակշիռ մասը մեծ ոգևորությամբ ընդունեց կառավարության կատարած այդ հսկայածավալ աշխատանքը, ինչի շնորհիվ Կոտայքի մարզից դեպի Երևան՝ Քանաքեռ տանող Կորեայի ձորի հատվածը դարձավ անվտանգ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմա արդեն 1000-ավոր վարորդներ խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի այն հսկայածավալ աշխատանքները, որոնք կատարվել են Կոտայքի մարզի հատվածում, կատարվեն նաև Երևանի տարածքով անցնող Կորեայի ձորում, քանի որ «մարդաբոյ» փոսերը, նեղ ու ոչ հարմարավետ ճանապարհները, ԽՍՀՄ տարիներից կառուցված ու արդեն «մահամերձ» վիճակում գտնվող կամուրջը, երկաթե պաշտպանիչ արգելապատնեշների և արտաքին լուսավորության բացակայությունը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։
Եթե Երևանի քաղաքապետարանը բարի կամք դրսևորի, կարող է դիմել կառավարությանը, և այդ ճանապարհը նույնպես հիմնովին վերանորոգվի, ինչպես որ վերանորոգվել է Կոտայքի մարզում։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ դեկտեմբերի 20-ին, վերաբացվեց Կոտայքի մարզի Քանաքեռավան բնակավայրից դեպի Երևան տանող՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձորի» ճանապարհը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ճանապարհը վերանորոգվում էր, թեպետ կարելի է պնդել, որ կառուցվեց նոր ճանապարհ, քանի որ նախկին ճանապարհը ոչ միայն հարմարավետ չէր երթևեկության համար, այլև 30 տարուց ավելի այն վարորդների համար դարձել էր մի իսկական պատուհաս։
ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորված այս ճանապարհը վստահվել է ճանապարհաշինարարության ոլորտում հեղինակություն վայելող «Լիլիթ 87» ՍՊԸ-ին, և ճանապարհաշինարարները ոչ միայն հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այլև շատ տեղերում լայնացրել են ճանապարհը, այդ թվում վտանգավոր ոլորանապտույտ մասերում։
Տեղադրվել են ճանապարհային երթևեկության անհրաժեշտ նշանները, երկաթե արգելապատնեշները, անձրևների համար հատուկ անձրևատարեր, որպեսզի թե՛ անձրևը, թե՛ ձյան հալոցքը չլցվի ճանապարհ։
Ճանապարհաշինարարները հայտնել էին նաև, որ տեղադրվելու են արտաքին լուսավորության համար սյուներ և արտաքին լուսավորությունը լինելու է LED լույսերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ավարտին են մոտեցել Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման, բայց ավելի շատ՝ նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները։
«Լիլիթ 87» ՍՊԸ-ի կողմից ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են հասցվել, տեղադրվել են երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները, որոնց մի մասը ներկվել էր։
Ճանապարհի եզրերին արդեն տեղադրվել են բետոնե հատուկ սալիկներ, որպեսզի անձրևի ժամանակ անձրևաջրերը չլցվեն ճանապարհին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում տեղադրվելու են նաև էլեկտրասյուներ, որոնց վրա լինելու են LED լույսեր, որպեսզի արտաքին լուսավորությունը նույնպես ապահովված լինի։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։