211652_close_icon
views-count124252 դիտում article-date 19:41 19-09-2017

Առեղծվածային դեպք Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ Վաղարշապատի ոստիկանները Մաթևոս Խ.-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են կատարել, որից հետո իրենց բնակարանում կինը անգիտակից վիճակում հայտնաբերել է ամուսնուն, ում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Մալաթիայի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր