211652_close_icon
views-count72578 դիտում article-date 09:55 13-09-2017

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մայրն իր 2 ամսական տղային 200 հազար դրամով վաճառել է ամուսիններին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երևանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային նա վաճառել է 200 հազար դրամով։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հենրիկ Սեթոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր