211652_close_icon
views-count5013 դիտում article-date 09:29 02-06-2017

Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի օրինակ է Երևանի քա­ղաքապետարանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձա­նիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը՝ 73 հազար դրամ արժեքով): Բացի այդ՝ այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ և մոտ 2.2 մլն դրամ էլ՝ գրապահարաններ, կողապահարաններ, աթոռ­ներ և այլ գույք գնելու համար: Եվ վերջապես, քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել, ընդհանուրը՝ 90 մլն 720 հազար դրամ արժեքով: Այսինքն՝ խնայողությունների մասին բարձրաձայնումները Տարոն Մարգարյանի համար ընդամենը «քամի տատանելու» նման մի բան են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր