2931 դիտում
13:51 08-06-2020
Չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով. ՏՄՊՊՀ նախագահ
Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների շուկայում հարուցված վարույթները մոտ ժամանակներում կավարտվեն: Սակայն Հայաստանում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով:
«[url=https://armenpress.am/arm/news/1017737.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Երեք շուկաներում՝ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի, ուսումնասիրությունները շարունակվում են: Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ու նիտրի ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ: Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսավարողները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք»,-ասաց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ-ն նկատել էր, որ գնի որոշակի բարձրացում կա: Եվ այդ բարձրացման հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել են վարույթներ: Այն ժամանակահատվածը, որ ՏՄՄՊՀ-ն դիտարկել է, դիմակի գները եղել են 220 դրամի կարգի: Հանձնաժողովը դիտարկում է ողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում: «Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով: Այսինքն՝ հաշվի առնելով աշխարհում դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով դիմակ, և դա ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ մյուս երկրներում նույն վիճակն է»,-ասաց Գևորգյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո գինը բավականին իջել է: Մետրոպոլիտենի կայարաններում ավտոմատ համակարգի ապարատների միջոցով 2 դիմակը վաճառվում է 200 դրամով: «Բայց անկախ ամեն ինչից, մենք անպայման կնայենք, կհասկանանք՝ արդյոք մարժաների փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե ոչ, և արդյոք դրանք արդարացվա՞ծ են: Եթե գտնենք, որ տնտեսավարողները չարաշահել են իրենց դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-վստահեցրեց ՏՄՄՊՀ նախագահը:
Նմանատիպ նյութեր
5856 դիտում
13:13 18-06-2020
Առաջիկայում քաղաքացիները կկարողանան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից. վարչապետ
123209 դիտում
16:24 01-07-2020
Զավեշտալի դեպք մարզերից մեկում. կինն ամուսնուն ասել է. «Լավ ա, պաշտպանիչ դիմակը քաշեցի, թե չէ, գիտեի՝ դու ես»
2787 դիտում
14:28 16-11-2016
«Երևան Գարեջուր» ընկերությունը տուգանվել է 110 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը