211652_close_icon
views-count70820 դիտում article-date 09:38 13-09-2017

Արտակարգ դեպք Երևանի թիվ 118 դպրոցում. 11-րդ դասարանցիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորոքս» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել իրենց մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Էդուարդ Ավագյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արզումանյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Արեգ Դ.-ն է, ով սովորում է թիվ 118 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Պարզվել է նաև, որ նրա և Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ, 17-ամյա Մհեր Ի.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արեգ Դ.-ի կրծքավանդակին։ Ոստիկանները հայտնաբերել են դանակը, որն առգրավվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցի 4-րդ հարկում, և տուժածն ու կասկածյալը համադասարանցիներ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր