211652_close_icon
views-count62436 դիտում article-date 22:51 05-03-2017

Արտակարգ դեպք Երևանում․ հարևանական վեճն ավարտվել է կրակոցով․ վնասվել է 53-ամյա տղամարդու աչքը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 03 բժշկական խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ <<ձախ ակնակապիճի միջին շրջանի հրազենային վնասվածք>> ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, հետաքննիչ Մեջլումյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը հանդիսանում է Ռոստոմի փողոցի 80 տան բնակիչ, 53-ամյա Խաչիկ Վանյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարևանը՝ 42-ամյա Արթուր Մաթևոսյանը վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Ա․ Մաթևոսյանին, ով ներկայացրել է նաև թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր