211652_close_icon
views-count48240 դիտում article-date 17:30 10-09-2017

Երևանում դիմակավորված ու զինված ճիվաղը փորձել է դեղատուն թալանել

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22: 30-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով, երեսը փակած և զինված ատրճամակով ներս է մտել Սարյան փողոցի թիվ 1 հասցեում գործող դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող վաճառողուհուց պահանջել է դեղատան եղած ողջ գումարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեղատում են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժի պետ Գարիկ Ղուկասյանը և Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը՝ օպերատիվ խմբերի հետ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության փորձաքրեագետն ու կինոլոգը: Ոստիկանները դեղատան հարևանությամբ գտնվող շենքերից մեկի մոտ հայտնաբերել են գետնին գցած բժշկական դիմակ, գլխարկ և խաղալիք ատրճանակ, որոնք դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից առգրավվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատանը եղել է դեղագետ, 26-ամյա Էլյա Ջ.-ն և, ըստ տեղեկությունների, ճիվաղը չի կարողացել մինչև վերջ իր սև գործն անել. առանց գումար հափշտակելու դիմել է փախուստի: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր