70144 դիտում
18:56 01-06-2021
Դիմակավորված, զինված ավազակային հարձակման փորձ՝ Երևանում. գիշերը փորձել են թալանել Հերացի փողոցում գործող «24 ժամ մարկետ»-ը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում ավազակային հարձակում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 29-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվեկ, որ Հերացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «24 ժամ մարկետ» խանութում մի մարդ դիմակով, զենքի նմանվող առարկայով փորձել է կողոպուտի փորձ կատարել, սակայն, երբ խանութ հաճախորդ է մտել, նա դիմել է փախուստի:
Նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ անհայտ անձը զենքի նմավող առարկայի սպառնալիքի տակ փորձել է խանութի վաճառողից՝ 22-ամյա Վահագն Մ.-ից, գումար հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:
Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1894 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)