125553 դիտում
22:35 08-09-2017
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 17-ամյա աղջկանից 10 օր է՝ ծնողները նորություն չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն: Մայրը ասաց, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել են, սակայն անհասանելի է եղել:
Հաջորդ օրը առավոտյան նա զանգել է մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել է, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն:
Մայրը ասաց, որ դա իր խոսքերը չէր, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի: Այնուհետև այս օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա:
Ծնողները խնդրում են՝ նկարում պատկերված աղջկանից տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանություն:
Նմանատիպ նյութեր
2424 դիտում
16:27 17-09-2015
5-ամյա փոքրիկին վիրահատելու համար $2500 է անհրաժեշտ, որը ծնողները չունեն. տեսանյութ