211652_close_icon
views-count421704 դիտում article-date 21:29 04-12-2019

Արտառոց դեպք Արագածոտնի մարզում.16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով Յանա Մ-ին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ Յանա Մ-ն ոստիկանությունում խոստովանել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի բնակիչ՝16-ամյա Վահան Ե-ն, սպառնալով, որ իր լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով կմերկացի և կուղարկի իր նշանածին, ստիպել է գումարները վերցնել Լուսինե Հ-ից և տալ իրեն։ Երեկ Վահան Ե-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և կատարվածի մասին բացատրություն տվել ու բաց թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շորթման արդյունքում Լուսինե Հ-ից ստացվել է մոտ 750 հազար դրամ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր