Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակում բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Համլետ Գ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Սարգիս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 21-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 23-ամյա Մարկոս Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Թունիյանը և Վանիչկա Դռնակապանյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։