211652_close_icon
views-count34620 դիտում article-date 20:18 08-09-2017

Երևանի Վարդավառի այգուն հարակից արհեստական լճակից դուրս բերված երիտասարդ աղջկա մահվան փաստով ինքնասպանության հասցնելու հատկանիշով քրեական գործ է հարուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Աշխեն Գալստյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանություն, կամ ինքնասպանության դրդելը) հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 6-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում արհեստական լճակից դուրս բերած Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Ա.-ի մահվան փաստով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/06/1076647/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա: Օպերատիվորեն ժամանել էր Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր լճից դուրս էին բերել երիտասարդ աղջկա դին: Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Աշխեն Գալստյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չէի հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Քիչ հետո Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ջրահեղձ եղածը Երևան քաղաքի Սարի-Թաղի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Ա.-ն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր