211652_close_icon
views-count94053 դիտում article-date 10:23 27-08-2017

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Opel-ները. կան վիրավորներ. դեպքի վայրում առյուծ կտրած ու փախուստի դիմած վթարի մեղավոր կասկածյալը եղել է 0,95 տոկոս խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի, Երևան քաղաքի Մանուշյան փողոցի բնակիչ, Արա Մարգարյանի վարած Օpel մակնիշի 30 ՕՏ 211 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանի ուղևորներ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ, 47-ամյա Սամվել Քելուկյանը, 18-ամյա Սթիվ Քելուկյանը և 41-ամյա Նելլի Կարապետյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում, երբ հրշեջները հոսանքազրկում էին Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի ավտոմեքենան, մի երիտասարդ խոչընդոտում էր փրկարարների աշխատանքները, իսկ երբ ՃՈ աշխատակիցները նրան հորդորում էին, որպեսզի չխանգարի, նա հայհոյանքներ և սպառնալիքներ էր հնչեցնում փրկարարների, ոստիկանների հասցեին: Նրա ընկերը, որը նույնպես դեպքի վայրում էր, ում դեմքին արյան հետքեր կային, կասկածներ էին առաջացնում, որ երկուսն էլ նշված Օpel-ի՝ որը բախվել էր հաստաբուն ծառին՝ մեջ են եղել: Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ ՃՈ աշխատակիցներն ու փրկարարները այդ երիտասարդին, որի վրայից «բուրում էր » խմիչքի հոտը, տևական ժամանակ չէին կարողանում հանդարտեցնեին, որպեսզի նա իրեն լկտի և անպարկեշտ չպահի: Տեսնելով, որ նա կարմիր կովի նման իր կաշին չի փոխում, ոստիկանները օգնություն խնդրեցին իրենց գործընկերներից: Արդեն դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՊՊԾ աշխատակիցները հետապնդելով նրան՝ կարողացան բերման ենթարկել Ոստիկանություն, որտեղ պարզվեց, որ նա Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Ռոման Սադոյանն է: Վերջինը սթափության համար ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ խմածության աստիճճանը 0,95 տոկոս է: Ոստիկանությունը պարզում է ծառին բախված Opel-ի վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր