43818 դիտում
15:00 10-08-2017
Ավտովթար Երևանում. բախվել են 39-ամյա վարորդի Нива-ն ու 33-ամյա վարորդի Opel-ը. 2 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Սարի թաղ 26 փողոցների խաչմերուկում բախվել են 39-ամյա Ալեքսան Հարությունյանի վարած ВАЗ-2121 մակնիշի 777 US 77 համարանիշի և 33-ամյա Թաթուլ Վարդանյանի վարած Opel մակնիշի 131 OC 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի 2 ուղևոր, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+