211652_close_icon
views-count52282 դիտում article-date 14:41 23-02-2018

Երևանում բախվել են Нива-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին. Нива-ի վրայից մի քանի «հաստլիկ» համարանիշները հանել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Արթուր Մուրադյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 80 OR 808 համարանիշի և 31-ամյա Արա Վարդանյանի վարած Opel մակնիշի 35 QP 294 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն օպերառիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 հերթապահ խմբի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 4 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի համանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ ծառայողները, Нива-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն Է. Մայիլյանի միջամտության արդյունքում մի խումբ երիտասարդներ գլխիկոր համարները տեղադրեցին մեքենայի վրա։ Վթարի վայրում վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր