75393 դիտում
20:05 02-08-2017
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 31–ամյա երիտասարդը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ, հրացանով սպանել է հարևանի ուլիկներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Զառիթափ գյուղի բնակիչ, 55-ամյա Սոս Ասլանյանը ոստիկանության Վայքի բաժին հայտնել է, որ իր հարևանը Զառիթափ գյուղում գտնվող, իրեն պատկանող տնամերձ հողամասում իր մոտ եղած հրացանով կրակել և սատկացրել է իրեն պատկանող 2 ուլիկներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ կրակողը եղել է 31-ամյա Համլետ Սիրեկանյանը՝ իրեն պատկանող MR-155 տիպի 12 տրամաչափի մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանով:
Թե ինչն է եղել հարևանի կողմից հարևանի ուլիկներին սպանելու պատճառը՝ հետաքննություն է սկսվել ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ուլիկների վրա կրակած Հ. Սիրեկանյանին գյուղում ավելի շատ ճանաչում են «Ուլի կաթ» մականվամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
46659 դիտում
23:25 24-02-2020
Արտակարգ դեպք Երևանում. 60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
52996 դիտում
19:09 07-01-2025
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ