46626 դիտում
23:25 24-02-2020
Արտակարգ դեպք Երևանում. 60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
***
[b]Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել նշված նյութի պարզաբանման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարևանի շան հետ կապված հրատարակած Ձեր հոդվածում խնդրում եմ ուղղում կատարեք: Շունը եղել է փողոցային թափառական շուն, որը նույն կրակողի ահազանգով վակցինացվել է քաղաքապետարանի կողմից' օգոստոս ամսին: Վերջերս շունը ցուցաբերում էր ագրեսիվ պահվածք: Հարձակվում էր անցորդների վրա: 23.03.2020թ հարձակվել է 10ամյա որդուս վրա: Որից հետո կրակողը զանգել է 911տեղեկացրել: Հարցը լուծում չի ստացել ամբողջ օրվա ընթացքում: Երեկոյան նույն շունը հարձակվել է կրակողի վրա, նա նորից զանգել է 911 զգուշացրել ու կրակել:
Հարձակման հետևանքով երեխան գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: Դիմել ենք շտապ օգնության ծառայություն, նաև տարածքային պոլիկլինիկա: Երեխան ստիպված է եղել բացակայել դպրոցից: Բժշկի խորհրդով վաղվանից դիմելու ենք հոգեբանի օգնությանը: Երեխան խիստ վախեցած է»։[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
19145 դիտում
23:39 08-04-2024
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզի գյուղերից մեկում․ տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի ձիուն
1926 դիտում
12:26 10-07-2015
Որսորդական հրացանով երկու անգամ կրակել է հարևանի ուղղությամբ
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)