211652_close_icon
views-count106035 դիտում article-date 17:32 20-07-2017

Արտակարգ դեպք Վաղարշապատի բժշկական կենտրոնում. մահացածի հարազատները ջարդուփշուր են արել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ապակիներն ու գույքը՝ սպառնալով բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն հիվանդանոց այցելած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մի իսկական «դեբոշ են սարքել»՝ կոտրելով գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։ Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ չեն կարողացել հանգստացնել մահացածի հարազատներին, մինչդեռ բժիշկները հայտնել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, և իրենք ամեն ինչ արել է, որպեսզի նրա կյանքը փրկվի, սակայն, ըստ հիվանդանոցում ստացված տեղեկությունների, նա նախկինում ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ, և նա բանակի խնջույքի է մասնակցելիս եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր