211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Զովունիում. «Mercedes»-ը հայտնվել է «88» սուպերմարկետի տարածքում՝ կոտրելով ապակիներն ու վնասելով գույքը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13016 դիտում article-date 10:47 19-07-2025
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ խանութին պատճառվել է նյութական վնաս: 
 
Լուսանկարները ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր