87001 դիտում
12:35 16-07-2017
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 32-ամյա կին վարորդը, Nissan-ով 60 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. նրան, ամուսնուն և մանկահասակ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր հուլիսի16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանը իր վարած Nissan Tiida մակինիշի 34 МИ 071 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մելքոնյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ագապի Հակոբյանը և 3-ամյա Դավիթ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետի գլխավորությամբ:
ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ա. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, և չի բացառվում՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Շիրակի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորները ընտանիքի անդամներ են: Հիվանդանոցներից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին ձորից դուրս են բերել Աշոցքի փրկարարները, և օպերատիվ են գործել նաև բժիշկները:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին