211652_close_icon
views-count41643 դիտում article-date 11:00 01-07-2017

Ավտովթար Երևանում. Մամուլի շենքի մոտ կին վարորդը Nissan-ով բախվել է Ford Transit-ին, վերջինն էլ՝ Opel-ին. կին վարորդին և նրա մանկահասակ երեխային տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի մոտ, կին վարորդը Nissan մակնիշի 34 OA 569 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ford Transit մակնիշի 34 NL 834 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ Opel մակնիշի 34 OF 183 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի կին վարորդին և նրա մանկահասակ երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր