211652_close_icon
views-count5073 դիտում article-date 13:13 28-06-2017

Դոնալդ Թրամփն ընդհատել է Իռլանդիայի վարչապետի հետ հեռախոսազրույցը և հաճոյախոսել իռլանդացի լրագրողուհուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մոտ 1 րոպեով ընդհատել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ իր հեռախոսազրույցը, որին ներկա են եղել լրագրողներ, հաղորդում է The Daily Mail-ը; ԱՄՆ-ի նախագահը իռլանդացի վարչապետին ասել է, որ սրահում իռլանդանդական մամուլի գեղեցիկ ներկայացուցիչներ են ներկա, հետո մոտ է կանչել Իռլանդական ռադիոյի և հեռուստատեսության լրագրող Քաթրիոնա Փերրիին, հարցրել, թե ինչ է նրա անունը, այնուհետև ասել, որ վերջինս գեղեցիկ ժպիտ ունի և Իռլանդիայի վարչապետին հույս հայտնել, որ լրագրողուհու նկատմամբ բարի վերաբերմունք են դրսևորում Իռլանդիայում և չեն նեղացնում։ Տեսագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է Ք. Փերրին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր