Իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը կխաղա ավստրիացի լրագրող և սերիական մարդասպան Ջեկ Ունտերվեգերի դերը` նրա մասին պատմող ֆիլմում
Դեպի մթության թագավորություն ֆիլմը կնկարահանվի Ջոն Լիկի համանուն գրքի հիման վրա:
Ջեկ Ունտերվեգերը, ում անվանում են նաև Ջեկ-պոետ, 1980-ական թվականներին հայտնի լրագրող էր, նա նաև գրող էր, ում գրքերն ընդգրկված էին դպրոցական ծրագրերում, Ջեկը սեփական հաղորդաշարն էր վարում հեռուստաընկերություններից մեկում:
Սակայն ավելի ուշ պարզ է դառնում, որ նա այդ ընթացքում Եվրոպայում և ԱՄՆ-ում սպանել է մարմնավաճառների:
Շուտով նրան ձերբակալում են և արտահանձնում Ավստրիա:
Ավստրիայում նրան դատապարտում են ցմահ ազատազրկման:
Ունտերվեգերը դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց ինքնասպան է լինում բանտում: