Դոնալդ Թրամփն իր կնոջը համեմատել է Ժաքլին Քեննեդու հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ իր տիկինը՝ Մելանյա Թրամփը, ոճի իսկական օրինակ է, ինչպիսին որ ժամանակին եղել է երկրի առաջին տիկին Ժաքլին Քեննեդին։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
Թրամփը պատմել է, թե ինչպես է Մելանյայի հետ քննարկել Air Force One օդանավի դիզայնի փոփոխությունը։ Օդանավի նախկին տեսքը պատկանում է Ժաքլին Քեննեդուն։ Թրամփն ասել է, որ օդանավին չի սազում երկնագույնը և ինքը մտադիր է այն փոխարինել ավելի մուգ երանգով։
«Դա Ջեքիի ոճն է, և դա լավ է, սակայն այսօր մենք մեր Ջեքին ունենք և նրան անվանում են Մելանյա»,-ասել է Թրամփը։