211652_close_icon
views-count967 դիտում article-date 11:36 02-06-2026

Հյուսիսային ավտոկայանի դիմաց վրաերթերը, այդ թվում՝ մահվան ելքով, դառնում են մտահոգիչ, իսկ վերգետնյա անցման կառուցման վերջը չի երևում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Ամիսներ առաջ կառավարությունը հայտարարեց, որ հաշվի առնելով քաղաքացիների անվտանգությունը, խոշոր չափի գումար է տրամադրել, որպեսզի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվի վերգետնյա անցում, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես վարորդների մոտ, քանի որ եղել են հարյուրավոր դեպքեր, երբ նշված հատվածում տեղի են ունեցել վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու վարորդն ու հետիոտնը մեկմեկու են մեղադրել վրաերթերում։

Այսօր՝ հունիսի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքները սկսվել են, հենասյուները կանգնեցրել, դրվել են մի քանի աստիճաններ, սակայն արդեն տևական ժամանակ է գործն առաջ չի գնում, ինչը անհանգստություն է պատճառում թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին և թե՛ Հյուսիսային ավտոկայան ժամանողների։

Իսկ թե երբ կվերսկսվի այդ լավ գործը, որն անավարտ է մնացել, երևի միայն կառուցապատողին է հայտնի, բայց որ օր առաջ պետք է աշխատանքներն ավարտին հասցվեն, դա ակնհայտ է։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր