Հրդեհ Երևանում՝ Սեպուհի փողոցի տներից մեկում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները. տունը գազաֆիկացված չի եղել. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան 2-րդ հարկից կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերը, հարևանները, այդ թվում՝ ամուսիններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բարեբախտաբար, ըստ հավաքված քաղաքացիների, շտապօգնության կարիք չի զգացվել, բայց բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացրել։
Ահազանգով ժամանել են «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից, տեղում պարզվել է, որ տունը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ, հետևաբար բռնկված կրակը գազի հետ կապ չունի։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է Արաբկիր ոստիկանների կողմից, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։