211652_close_icon
views-count35937 դիտում article-date 23:44 23-06-2017

Ավտովթար Սյունիքի մարզում. 23–ամյա վարորդը Mitsubishi-ով վազանց կատարելու ժամանակ բախվել է զորամասի հրամանատարի ավտոմեքենային. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 23-ամյա Սաշիկ Խաչատրյանը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero 35 FT 050 համարանիշի ավտոմեքենայով վազանց կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակչիչ, 41-ամյա Էրիկ Գրիգորյանի վարած ВАЗ 21102 -119 մակնիշի 20 ԼԼ 952 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Գորիս քաղսքի բնակիչ, 28-ամյա Լևոն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Գրիգորյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում՝ որպես զորամասի հրամանատար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր