211652_close_icon
views-count64061 դիտում article-date 19:34 27-04-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 30-ամյա վարորդը Opel Combo-ով վազանց կատարելու ժամանակ կողաշրջվել է. դպրոցի ուսուցիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ, 30-ամյա  Գառնիկ Մովսիսյանը իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, փորձելով վազանցել Մեծավան գյուղի բնակիչ, 34-ամյա  Արմեն Սողոյանի վարած  ГАЗ 5201 մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողշարջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Արարատ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները  ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ   Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հայրապետյանի գլխավորությամբ:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗ 5201-ի վարորդը աշխատում է «Բոզոյան» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր Ա. Պողոսյանը՝ Տաշիր քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցիչ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Ռոբերտ Աբրահամյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր