211652_close_icon
views-count92225 դիտում article-date 09:22 29-05-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է արգելապատնեշներին, այնուհետև բետոնե ջրատարին ու հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արամ Չիչոյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 QՍ 099 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետև՝ բետոնե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Չիչոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևան քաղաքի Իտալական թաղամասի բնակիչնր, 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը և 26-ամյա Սուսաննա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունայնի գլխավորությամբ։ Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարը, տեղակալն ու դասակի հրամանատարը։ Վթաի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքերը ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր