211652_close_icon
views-count21107 դիտում article-date 16:58 21-07-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. 44-ամյա վարորդը Opel-ով «06»-ին չբախվելու համար բախվել է բետոնե ջրատարին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Առատաշեն գյուղի բնակիչ՝ 44-ամյա Անդրանիկ Ավետիսյանը իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով ընթացքում, որպեսզի չբախվի Արմավիր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռուբեն Ծատուրյանի վարած ՎԱԶ 2106-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող բետոնե ջրատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Առատաշեն գյուղի բնակիչներ Հայկ Ավետիսյանն ու Վարդուհի Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր