211652_close_icon
views-count158912 դիտում article-date 18:05 14-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհու ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել կոշիկները. գողերը մտածել են՝ այն Մոխրոտիկինն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանի՝ Արամ Խաչատրյան փողոցում կոտրել են սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավար Էռնա Էլիզբարյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետնամասի ապակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասները ավտոմեքենայում ոչինչ չհայտնաբերելով, այնուամենայնիվ, իրենց հետ տարել են սիրված հաղոդավարուհու կոշիկները: Հավանաբար, մտածել են, որ դա Մոխրոտիկի կոշիկներն են և իրենք կհագնեն ու կգեղցկանան: Ի դեպ՝ վերջին ժամանակներս Արաբկիր վարչական տարածքում կարծես թե շատացել են նմանատիպ գողությունները: Հուսով ենք, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողին կամ գողերին, ինչը դաս կլինի մյուս ստահակներին: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր