211652_close_icon
views-count26493 դիտում article-date 16:45 12-09-2019

Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է «աչքդ թեքում ես, բանիդ տերը չես». հերթական գողությունը Երևանում. ավտոմեքենայի ապակին կոտրել և այնտեղից գողացել են մոտ 700 հազար դրամի ապրանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Հալաբյան փողոցի «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության դիմացի ճանապարհահատվածի թույլատրելի հատվածում կայանված Honda Fit մակնիշի 35 QO 912 համարանիշի ավտոմեքենայի հետևի կողային ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել 3 ճամպրուկ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արսեն Ղանդիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Տարոն Հովսեփյանը ասում էր, որ մեքենան կայանել է դեպքից 1.5-2 ժամ առաջ ու երբ ցանկացել է շարժիչը միացնի և տեղաշարժվի, նկատել է՝ ավտոմեքենան թալանված։ Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն փորձաքրեագետները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Տ. Հովսեփյանը կրել է մոտ 700 հազար դրամի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր