211652_close_icon
views-count94425 դիտում article-date 10:53 08-05-2017

Նոր մանրամասներ՝ Երևանում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ, Պն աշխատակիցների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքից

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, 33-ամյա Կարեն Թադևոսյանի, 24-ամյա Նարեկ Աղայանի, 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի, Շիրակի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի միջև։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը, Հ. Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը, Կ. Թադևոսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում։ Տուժածներից Զ. Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա. Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլև վնասել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը, Հ. Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը և Կ. Թադևոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/07/1066397/]հայտնել [/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների: Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրողը, ոստիկանության աշխատակիցները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արամյանց» բժշկական կենտրոն, ծառայում են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ նրանք ավագ տեսուչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր