211652_close_icon
views-count31081 դիտում article-date 21:33 07-05-2017

Երևանում 36-ամյա վարորդը Nissan-ով բախվել է Վազգեն Սարգսյանի անվան N զորամասի օպերատորների, դասակի հրամանատարի, ավագ դասախոսի ավտոմեքենաներին. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցի 6/4 հասցեի դիմաց Երևան քաղաքի Մալյան փողոցի բնակիչ, 36-ամյա Լևոն Ղազարյանը իր վարած Nissan մակնիշի 35 AP 891 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Ջրվեժ 2-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Սուսաննա Անտոնյանին պատկանող Opel մակնիշի 29 ՏՕ 239 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 49-ամյա Հուսիկ Խաչատրյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 23 ՕՕ798 համարանիշի ավտոքենային, այնուհետև Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Անանյանին պատկանող Opel մակնիշի 21 ՕՍ 834 համարանիշի և Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Թադևոսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 DՍ 146 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Անտոնյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասում՝ որպես օպերատոր, Հ. Խաչատրյանը նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, Ա. Անանյանը նույն զորամասում՝ որպես ավագ դասախոս, Ա. Թադևոսյանը նույն զորամասում՝ որպես օպերատոր: [color=#EF2929] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր