12805 դիտում
11:00 14-02-2018
Ավտովթար Երևանում. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 61-ամյա վարորդը Opel-ով բախվել է 29-ամյա վարորդի Hyundai-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, 61-ամյա Աշոտ Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 34 GF 478 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 29-ամյա Քաջիկ Պետրոսյանի վարած Hyundai Elantra մակնիշի 10 TT 510 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ք. Պետրոսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արման Ժամկոչյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16735 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ