211652_close_icon
views-count144417 դիտում article-date 22:26 01-05-2017

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել CPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Վլադիմիր Կրմենյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW –ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW –ն հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Թամարա Հակոբյանի անվամբ: *** 02/05/2017 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Վարդանյանը, իսկ վիրավորը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սևադա Թովմասյանն է։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վարորդը եղել է հենց Սևադան, սակայն այդ փաստը Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր