107019 դիտում
21:32 21-04-2023
Խոշոր ավտովթար Երեւանում. թիվ 67 երթուղու ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg-ին, ապա երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում. կա վիրավոր. ավտոբուսը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:45-ի սահմաններում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը։
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գեւորգ Պողոսյանի եւ ավագ օպերլիազոր Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)