211652_close_icon
views-count45683 դիտում article-date 18:30 15-04-2017

Ավտովթար Սյունիքի մարզում. 47-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 52-ամյա վարորդի УАЗ-ին. վիրավոր 4 պաշտոնյաները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վրեժ Բալայանը իր վարած Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է Վեդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Մանվել Սահակյանի վարած УАЗ 3303 մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Վ. Բալայանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով Վ. Բալայանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ռիմա Գրիգորյանը, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ՝ 64-ամյա Ֆլորա Սիմոնյանն ու Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ՝ 61-ամյա Արմինե Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանն ու քննիչ Նորիկ Ստեփանյանը։ Փաստի առթիվ քննիչ Ն. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապաստրատվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բալայանն աշխատում է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, վիրավորներից Ռ. Գրիգորյանն աշխատում է «Կապանի հոգեբանամանկավարժական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես սոցիալական մանկավարժ, Ֆ. Սիմոնյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես ինժեներ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ Սյունիքի բնապահպանության տեսչությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր